Սիրելի՛ բարեկամ, ողջունում ենք Ձեր մուտքը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնական կայք: Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր հիմնադրամը շարունակում է իրականացնել խոշոր ծրագրեր, որոնք միտված են մեր հայրենիքի տարածքային զարգացմանը՝ դպրոցաշինությունից մինչև տուրիզմի զարգացում, ենթակառուցվածքների արդիականցումից մինչև ճանապարհաշինություն, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում ու համայնքերի հզորացում: Պետք է արձանագրել, որ մեր երկրի տնտեսության ակտիվության առյուծի բաժինը կենտրոնացած է մայրաքաղաքում, ուստի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գերնպատակն է՝ նպաստել Երևանի ու մարզերի միջև զարգացման անհամաչափությունների մեղմմանը: Այսօր մեր հիմնադրամը հաջողությամբ համագործակցում է ՀՀ կառավարության, ՀՀ մարզերի, միջազգային դոնոր մի շարք կազմակերությունների, մասնավորապես՝ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության, Միջազգային վերակառուցման եւ զարգացման բանկի, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության, Ասիական զարգացման բանկի, Եվրասիական զարգացման բանկի, Ֆրանսիական զարգացման գործակալության, Գերմանական «KFW» բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և շատ ու շատ այլ կազմակերպությունների հետ: Մեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ կկարողանանք նպաստել տարածքներում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների, մատուցվող համայնքային ու հանրային ծառայությունների որակի, հասանելիության ու արդյունավետության բարելավմանը և զարգացմանը, ինչպես նաև տարածքներում տնտեսական ու ներդրումային ակտիվ միջավայրի ձևավորմանը:


Լիահույս եմ, որ մեր կայքում կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունը:


ՀՏԶՀ գործադիր տնօրեն՝ Սարգիս Բաղինյան


Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ)


Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հիմնադրվել է Սոցներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա` «2014-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրի» տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում:


Սոցներդրումների հիմնադրամը 1996թ.ի վեր հսկայական գործունեություն է ծավալել համայնքային ենթակառուցվածքների վերականգնման գործում և իրականացրել է 908 ծրագիր: Երկրի բոլոր մարզերում հիմնադրամն ունի իր արգասաբեր գործունեության բազում վկայություններ` նորակառույց և վերակառուցված դպրոցներ, համայնքային կենտրոններ, խմելու և ոռոգման ջրագծեր, առողջապահական կենտրոններ և այլն, հատկապես աղետի գոտում և սահմանամերձ շրջաններում:


Հիմնադրամը հսկայական ավանդ ունի նաև դեմոկրատական ինստիտուտների ձևավորման և կայացման գործում: Համայնքների ղեկավարների մեծամասնության աշխատանքի հիմքում ընկած են հիմնադրամի ֆինանսավորմամբ կայացած վերապատրաստման դասընթացներում ստացած գիտելիքներն ու հմտությունները` ֆինանսական կառավարման, բյուջետավորման, հարկային և ունեցվածքային կառավարման ասպարեզում:


Իր 20-ամյա գործունեության ընթացքում հիմնադրամը.


Այս ամենը որպես հիմնաքար ծառայեց հիմնադրամի գործունեության շարունակականությունն ապահովելու հարցում:


ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի №1521-Ն որոշման համաձայն Սոցներդրումների հիմնադրամը վերանվանվեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ:  


Հայաստանի Կառավարությունը  մեծ ակնկալիքներ է կապում նրա հետագա գործունեության հետ` մեր երկրում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և տարածքային համաչափ զարգացում ապահովելու գործում:


Ներկայումս հիմնադրամի պորտֆելում առկա են հետևյալ ծրագրերը.


2016թ. կմեկնարկեն նաև`


մանրամասն...

Պաշտոնական տվյալներ հիմնադրամի մասին

Նորություններ
Քաղաքացիական հասարակության և ձեռնարկատիրական կազմակերպությունների համար նախատեսված տեղեկատվական սեմինար

 

Հասարակական, ձեռնարկատիրական և համայնքներում  զարգացման ծրագրեր իրականացնող դոնորական կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու  տեղեկատվական սեմինարի, որի ընթացքում կներկայացվեն Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ընթացակարգերը և մասնակցության ձևերը: ՍՆՏԶ ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման:

Ծրագիրը խրախուսում է միկրոծրագրերի և ենթածրագրերի շրջանակներում Համայնքապետարանների,  Ձեռնարկատիրական, Դոնորական և Հասարակական կազմակերպությունների համագործակցությունը՝ ի նպաստ համայնքային զարգացման:

Մեզ հետաքրքիր է ՀՀ մարզերի զարգացման ձեր տեսլականը:

 Եթե ցանականում եք մասնակցել առցանց հանդիպմանը խնդրում ենք մինչև սույն թվականի ապրիլի 13-ը՝ ժամը 13:00-ը,  գրանցվել` հղմամբ (https://docs.google.com/forms/d/1dK1nDWwpSCYc2yjBf-M3fo9fYV1iSd-HeZRK1PTStVA/edit) անցնելով: Առցանց հանդիպումը կիրականացվի ապրիլի 14-ին ժամը 12:00-ին:

09.04.2021
Պտղունքի` 72 տարվա դպրոցը վերջապես կվերակառուցվի ՀՏԶՀ

Արմավիրի մարզի Պտղունք համայնքի միակ միջնակարգ դպրոցը վերջապես կվերակառուցվի։ Տիգրան Մեծի անվան այս դպրոցը կառուցումից ի վեր երբեք չի վերանորոգվել։ Վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզ էր դարձել, որ շենքն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան, ինչը խիստ վտանգավոր էր դարձնում կրթական ծրագրերի անցկացումն` այս հարկի տակ։ Տարիներ առաջ նույնիսկ պատերի մասնակի փլուզման դեպքեր են եղել, դպրոցում մինչև անգամ խմելու ջուր չկար, իսկ ձմռանը դասապրոցես իրականացնելը կրկնակի վտանգավոր էր երեխաների համար։ Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ դպրոցահասակ երեխաներից ընդամենը 40 տոկոսին էր հաջողվում հաճախել համայնքի դպրոց, մյուսները ստիպված էին գնալ այլ համայնքներ։

Երկու տարի առաջ դպրոց էր այցելել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, խոստացել հետամուտ լինել դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը։

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով արդեն մեկնարկել են Պտղունքի միջնակարգ դպրոցի` հիմնովին վերակառուցման աշխատանքները։ Հաշվի առնելով շենքի անմխիթար վիճակն` այն կքանդվի և կկառուցվի նոր սեյսմակայուն շենք, որը հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարավետ մարզադահլիճ և կծառայի 280 աշակերտի։ Այս բոլոր աշխատանքների համար ներդրվել է 886 միլիոն դրամ, որից 16,7 %-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը վարկ է` Ասիական զարգացման բանկից։

ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն

24.12.2020
1 միլիարդ 355 միլիոն դրամով Երևանում ես մեկ դպրոց կկառուցվի ՀՏԶՀ

ՏԿԵ Նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ կառավարության ներդրումներով և Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով մեկնարկել են Երևանի 116-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։

Դպրոցը գտնվում է Մալաթիա - Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976 թվականին և այժմ գտնվում է ոչ սեյսմակայուն վիճակում։ Չնայած, որ դպրոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած, կահավորված համակարգչային կաբինետ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ, շենքային պայմանները այլևս անհնարին էին դարձնում որակյալ կրթության ապահովման գործընթացն այդ տարածքում, ուստի որոշվել է շենքը հիմնովին քանդել և կառուցել նորը։

Նորակառույց դպրոցը կլինի սեյսմակայուն` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, կունենա հակահրդեհային և ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, հարմարավետ մարզադահլիճ։

Երևանի 116-րդ դպրոցի կառուցման համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար դրամ, որից 16,7 %-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը վարկ է` Ասիական զարգացման բանկից։ Նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար։

ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն

24.12.2020
80 միլիոն 200 հազար դրամի տեխնիկա Շիրակի մարզին

Ակտիվ ընթացքի մեջ է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից
իրականացվող` Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով
շարունակվում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացումը։ Այս փուլում համայնքները
վերազինվում են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Վերջին մեկ
ամսում Հայաստանի մարզերին հատկացվել է 563 միլիոն 415 հազար դրամի տեխնիկա։
Շիրակի մարզի Անի համայնքը ստացել է մեկ ինքնաթափ մեքենա 31 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ և մեկ
անիվավոր տրակտոր 1․4 քարշակ դասի, կոմունալ հրիչով 10 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ։ Նույն մարզի
Մարմաշեն համայնքին տրամադրվել է մեկ Գլդոն /каток/ 30 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ և 100 հատ
աղբաման` 7 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ։
Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված
վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։
25.11.2020
Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման մեկնարկը տրված է

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ
անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մեկնարկել են Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման
աշխատանքները։
Դպրոցի շենքը կառուցվել է դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։Հաշվի առնելով
սեյսմակայունության հետ կապված խնդիրները` որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին
նոր դպրոց. կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, քանի որ այն իրենից ճարտարապետական արժեք է
ներկայացնում։
Նորակառույց դպրոցը կլինի սեյսմակայուն` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, կունենա հակահրդեհային և
ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար,
կունենա վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, կառուցումից հետո նախատեսվում է նաև ժամանակակից կահավորում։
Դպրոցը կառուցվում է 432 աշակերտի համար, ներդրվել է 986 միլիոն դրամ, որից 20%-ը հատկացվել է ՀՀ
կառավարության կողմից, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներն են։
Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում այս պահին ակտիվ ընթացքի մեջ է ևս 9
դպրոցի շինարարություն, առաջիկայում այս թիվը կրկին կավելանա։
25.11.2020