Download Procurement Plan
Անվանում 
Հայտարարության տեքստը 
Սկիզբ 
Ավարտ 
Մրցույթային փաթեթը 
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺԻ ՄՈՏԵՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ և ՃԵՄՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ, ԿԱՄՐՋԱԿԻ և ՄԱՅԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ,TUR-11.1/1Հայտերի ներկայացման հրավեր


Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիրը՝ Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր /ՏՏԵԶ/
Վարկ No՝ P150327
Պայմանագրի անվանումը՝ Ջրվեժի մոտեցման ճանապարհի և ճեմուղիների վերականգնում, կամրջակի և մայթերի կառուցում
Պայմանագիր No՝ TUR-11.1/1
01 նոյեմբերի 2023թ.

1. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի համար և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել TUR-11.1/1 «Ջրվեժի մոտեցման ճանապարհի և ճեմուղիների վերականգնում, կամրջակի և մայթերի կառուցում» պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար:
2. Սույնով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է ներկայացնել կնքված մրցութային հայտեր իրավասու մասնակիցներից` TUR-11.1/1 «Ջրվեժի մոտեցման ճանապարհի և ճեմուղիների վերականգնում, կամրջակի և մայթերի կառուցում» շինարարական աշխատանքների համար:
Աշխատանքները ներառում են՝
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԱՍ

Իսրայել Օրի փողոց – 781 մ երկարություն , գոյություն ունեցող քայքայված ասֆալտաբետոնե ծածկույթի և գրունտի քանդում, կողնակների, դրենաժային և ասֆալտաբետոնե շերտի իրականացում, փողոցներում արգելափակոցների, սյուների, վաքերի տեղադրում և գծանշում։
Վ․ Սարոյան փողոց -- 626մ երկարություն , հողային աշխատանքներ, երթեվեկելի մասի ասֆալտապատում, քայքայված մայթերի ասֆալտաբետոնե ծածկույթների եվ եզրաքարերի վերականգնում առկա բազալտե եզրաքարերի օգտագործմամբ։
Բարեկամության փողոց -- 580 մ երկարություն, նոր մայթի կառուցում ձախ կողմից, եզրաքարերով և դեկորատիվ պատով:
Ջրվեժի մուտքից մինչեվ ջրվեժի կամուրջ -- ճեմուղու գոյություն ունեցող բետոնե սալերի վրա ծածկույթի իրականացում բազալտե սալերով՝ բրեկչա տիպի:
Կամուրջից դեպի նոր կառուցվող աստիճան-- ճեմուղու գոյություն ունեցող միաձույլ բետոնե սալերի վրա ծածկույթի իրականացում բազալտե սալերով՝ բրեկչա տիպի ։ Ճեմուղու ձախ կողմում մետաղական պաշտպանիչ բազրիկի տեղադրում, ճեմուղու լուսավորության իրականացում:Ճեմուղու աջ կողմում քարաթափման պաշտպանիչ միջոցառումների իրականացում:Հենապատի երեսապատում բազալտե սալերով։
Նոր կառուցվող աստիճաններից դեպի Ջերմուկ հյուրանոց -- քանդման աշխատանքներ, հողային աշխատանքներ, հորի պատրաստում, բազալտե սալապատում, բրեկչա տիպի բազալտե սալապատում, աստիճանների բազալտե երեսապատման վերականգնում, լուսավորություն: Աստիճանների կառուցում, Տարածքի արտաքին լուսավորության ցանց:
Ջրվեժի մոտեցման կամրջակի վերակառուցում Գոյություն ունեցող կամրջակի ապամոնտաժում, ներառյալ հենարանային կառուցվածքները: Մետաղական թռիչքային և հենարանային կառուցվածքի և բազրիքների իրականացում, ե/բ սալի իրականացում, բազալտե երեսապատումով։ Մետաղական հենասյուների տեղադրում լուսատուներով, մալուխներով, նստարանների և աղբամանների տեղադրում։

Բոլոր աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետ՝ 300 օր սկսած Աշխատանքների մեկնարկից:
Որակավորման չափանիշներն են (որոնք չեն սահմանափակվում*)
ա/ վերջին երեք տարիներից որևէ մեկ տարում հաջողությամբ կատարված 570,000,000 ՀՀ դրամի շին. աշխատանքների ծավալ,
բ/ վերջին հինգը տարվա ընթացքում որպես գլխավոր կապալառու, ՀԳ անդամ կամ ենթակապալառու կատարած առնվազն երկու պայմանագրեր` ճանապարհների, փողոցների կառուցման և/կամ վերակառուցման աշխատանքների կատարման պայմանագրեր:
Ներկայացվող աշխատանքի արժեքը չպետք է պակաս լինի 328,000,000 ՀՀ դրամից, կամ մեկ պայմանագիր առնվազն 656,000,000 ՀՀ դրամ,
գ/ շինարարական փորձը հետևյալ հաջող ավարտված հիմնական աշխատանքներում պետք է լինի՝
դ/ նվազագույնը 94,000,000 ՀՀ դրամի իրացվելի միջոցներ և/կամ վարկային գիծ,
ե/ որպես պայմանագրի շնորհման նախապայման, հայտատուն պետք է ներկայացնի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացում» լիցենզիա «Տրանսպորտային», «Բնակելի, հասարակական և արտադրական», «Էներգետիկական» ներդիրներով։
*Որակավորման պահանջների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ներկայացված են մրցութային փաստաթղթում (Բաժին III. Գնահատման և Որակավորման չափանիշներ):
3. Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի (NCB) միջոցով, համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնում ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» (հունվար 2011 թ, վերանայված հուլիս 2014 թ.) «Գնումների ուղեցույցներ»: Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք ծանոթանալ գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերին, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumner.am, www.armeps.am կամ www.atdf.am կայքերից: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով ամենաուշը 2023 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 12:00-ին: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։
6. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Մրցույթի ապահովման հայտարարագրով:
7. Պատվիրատուի հասցեն ներկայացված է ստորև`
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
պարոն Սարգիս Բաղինյանին, Գործադիր տնօրեն
ՀՀ, ք. Երևան 0037, Կ. Ուլնեցու 31
Հեռ.՝ +374 060 501 560
Էլ. Հասցե` procurement@atdf.am
Վեբկայք` www.atdf.am
նոյեմբերի 02, 2023նոյեմբերի 29, 2023Մրցութային փաթեթ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ «ԴԻ ՍԻ ԴԻ» ՍՊԸ-Ի «LA VALETTE RESORTS» ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆԵՐՈՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ (Ք. ԴԻԼԻՋԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ 12/2 և 12/3)-TUP-PPI-05Հայտերի ներկայացման հրավեր


Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիրը՝ Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր /ՏՏԵԶ/
Վարկ No՝ P150327
Պայմանագրի անվանումը՝ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ «ԴԻ ՍԻ ԴԻ» ՍՊԸ-Ի «LA VALETTE RESORTS» ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆԵՐՈՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՎԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ (Ք. ԴԻԼԻՋԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ 12/2 և 12/3)
Պայմանագիր No՝ TUR-PPI-05
15 նոյեմբերի 2023թ.

1. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի համար և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել «TUR-PPI-05, ՀՀ Տավուշի մարզի «ԴԻ ՍԻ ԴԻ» ՍՊԸ-ի «La Valette Resorts» քաղաքային տներով զբոսաշրջային ավանի արտաքին ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում (ք. Դիլիջան Առողջարանային 12/2 և 12/3)» պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար:
2. Սույնով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է ներկայացնել կնքված մրցութային հայտեր իրավասու մասնակիցներից` TUR-PPI-05 «ՀՀ Տավուշի մարզի «ԴԻ ՍԻ ԴԻ» ՍՊԸ-ի «La Valette Resorts» քաղաքային տներով զբոսաշրջային ավանի արտաքին ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում (ք. Դիլիջան Առողջարանային 12/2 և 12/3)» շինարարական աշխատանքների համար:
Աշխատանքները ներառում են՝
Ենթածրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
• Կոյուղատար արտաքին համակարգերի կառուցում՝
Նախատեսվում է ՝ դեպի համալիր տանող ճանապարհի ուղեծրով կառուցել նոր կոյուղագիծ, d ներքին = 271մմ տրամագծով պոլիէթիլենե ծալքավոր խողովակներից, 1857 մ ընդհանուր երկարությամբ, Կոյուղագիծը նախատեսվում է միացնել Մ-4 մայրուղու աջ կողային հատվածով անցնող կոլեկտորին:
• Գազամատակարարման միջին ճնշման ստորգետնյա գազատարի և ՊԳԿԿ-ի կառուցում՝ Նախատեսվում է ՝ ավտոճանապարին զուգահեռ անցնող գազատարից դեպի համալիր տանող ճանապարհի ուղեծրով կառուցել միջին ճնշման ստորգետնյա գազատար, d= 160x9մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակներից, 2534 մ ընդհանուր երկարությամբ և վերգետնյա հատված՝ d= 159x4.5մմ պողպատե խողովակներից, 74 մ երկարությամբ: Միացման կետում նախատեսվում է տեղադրել գազահաշվիչ հանգույց, ճշտիչով, նուրբ մաքրման զտիչով, սողնակային փականներով:
• Մոտեցնող ճանապարհի ասֆալտապատում, արտաքին լուսավորության և հեռահաղորդակցության համակարգերի կառուցում՝
Նախատեսվում է ՝ Մ-4 մայրուղուց մինչև համալիրի տարածք կառուցել 6 սմ հաստությամբ, ջրահեռացման առվակներով միաշերտ ասֆալտբետոնից ճանապարհ, ճանապարհային լուսավորությունով, մետաղական արգելափակոցներով, ճանապարհային նշաններով և հենապատերի կառուցումով: Երթևեկելի մասի երկարությունը կազմում է 1858 մ, լայնությունը փոփոխական է և տատանվում է 3.5-5.4 մ սահմաններում:
Բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է նաև հեռահաղորդակցության ստորգետնյա օպտիկական մալուխային գծի կառուցում: Բոլոր աշխատանքները նախատեսվում է իրականացնել մինչև համալիրի տարածքի սահմանը:

Բոլոր աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետ՝ 210 օր սկսած Աշխատանքների մեկնարկից:
Որակավորման չափանիշներն են (որոնք չեն սահմանափակվում*)
ա/ վերջին երեք տարիներից որևէ մեկ տարում հաջողությամբ կատարված 908,000,000 ՀՀ դրամի շին. աշխատանքների ծավալ,
բ/ վերջին հինգը տարվա ընթացքում որպես գլխավոր կապալառու, ՀԳ անդամ կամ ենթակապալառու կատարած առնվազն երկու պայմանագրեր` ասֆալտապատ ճանապարհների, կառուցման/վերակառուցման աշխատանքները:
Ներկայացվող աշխատանքի արժեքը չպետք է պակաս լինի 366,000,000 ՀՀ դրամից, կամ մեկ պայմանագիր առնվազն 732,000,000 ՀՀ դրամ,
գ/ շինարարական փորձը հետևյալ հաջող ավարտված հիմնական աշխատանքներում պետք է լինի՝ ճանապարհների, փողոցների կառուցման և/կամ վերակառուցման աշխատանքների կատարման պայմանագրեր,
դ/ նվազագույնը 149,000,000 ՀՀ դրամի իրացվելի միջոցներ և/կամ վարկային գիծ,
ե/ որպես պայմանագրի շնորհման նախապայման, հայտատուն պետք է ներկայացնի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացում» լիցենզիա «Տրանսպորտային», «Հիդրոտեխնիկական», «Էներգետիկ», «Կապի» ներդիրներով։
*Որակավորման պահանջների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ներկայացված են մրցութային փաստաթղթում (Բաժին III. Գնահատման և Որակավորման չափանիշներ):
3. Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի (NCB) միջոցով, համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնում ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» (հունվար 2011 թ, վերանայված հուլիս 2014 թ.) «Գնումների ուղեցույցներ»: Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք ծանոթանալ գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերին, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumner.am, www.armeps.am կամ www.atdf.am կայքերից: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով ամենաուշը 2023 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 12:00-ին: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։
6. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Մրցույթի ապահովման հայտարարագրով:
7. Պատվիրատուի հասցեն ներկայացված է ստորև`
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
պարոն Սարգիս Բաղինյանին, Գործադիր տնօրեն
ՀՀ, ք. Երևան 0037, Կ. Ուլնեցու 31
Հեռ.՝ +374 060 501 560
Էլ. Հասցե` procurement@atdf.am
Վեբկայք` www.atdf.am
նոյեմբերի 15, 2023դեկտեմբերի 13, 2023Մրցութային փաթեթ