
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է հանրային քննարկման
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը, ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնելու է «Զբոսաշրջության և Մարզային Ենթակառուցվածքներ» ծրագիրը։ Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստերներ ընտրվել են Դվինը, Գորիսը, Արենին, Եղեգիսը, Ջերմուկը, Գյումրին և Դիլիջանը։
Ծրագրի նախապատրաստման փուլում մշակվել են շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթեր՝ Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Շրջանակ, Բնապահպանական և Սոցիալական Հանձնառությունների Պլան, Տարաբնակեցման Շրջանակ, Շահակիրների Ներգրավման Պլան և Աշխատանքային Կառավարման Ընթացակարգ։
Փաստաթղթերը ներկայացվելու են թիրախային մարզերում և համայնքներում շահակիր կողմերի մասնակցությամբ կազմակերպված հանրային քննարկումների ընթացքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զբոսաշրջության գրասենյակների ներկայացուցիչների, տեղական բնակիչների և այլ հետաքրքրված կառույցների մասնակցությունը միջացառումներին կարևորվում է իրականացնող կազմակերպության և Համաշխարհային բանկի կողմից:
Հանրային քննարկումների իրականացման վայրերը նշված են ստորև՝
- Դիլիջանի համայնքապետարան՝ օգոստոսի 22-ին, ժամը 11:30,
- Արարատի մարզպետարան՝ օգոստոսի 26, ժամը 10:00,
- Վայոց ձորի մարզպետարան՝ օգոստոսի 27, ժամը 14:00,
- Գորիսի համայնքապետարան՝ օգոստոսի 28, ժամը 11:00,
- Շիրակի մարզպետարան՝ սեպտեմբերի 8, ժամը 11:00