24.10.2025
Քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողությանը վերաբերող հարցեր
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն հիմնադրամի պատասխանատու պաշտոնյաների և շինարարության որակի տեխնիկական հսկիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության շրջանակում անդրադարձ է եղել շինարարության որակի տեխնիկական հսկողության գործառույթների պատշաճ իրականացմանը, շինհրապարակներում աշխատանքների կազմակերպման պարտադիր պայմանների ապահովմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և անվտանգության կանոնների պահպանմանը։
Խորհրդակցությունն ամփոփվել է շինարարության որակի տեխնիկական հսկիչների համար նախատեսված նոր ծրագրի գործարկմամբ, որի միջոցով ապահովվելու է վերջիններիս կողմից շինհրապարակներում արվող լուսանկարների և տեսանյութերի արխիվացումը։