Բնապահպանական դասընթացներ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում
11.04.2024

Բնապահպանական դասընթացներ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում

Սույն թվականի ապրիլի 9-ին Հայաստանի տարածքային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկի բնապահպանական և սոցիալական մասնագետների հետ համատեղ իրականացրեց «Շրջակա միջավայրի և անվտանգության նորմերի պահպանումը շինարարական հրապարակներում» խորագրով ուսուցում/դասընթաց ընթացիկ ծրագրերի տեխնիկական վերահսկողության և շինարարության կապալառու կազմակերպությունների մասնագետների համար:
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին շրջակա միջավայրի և անվտանգության նորմերի պահպանման միջազգային և տեղական օրենսդրության պահանջները, լավագույն փորձը և քաղված դասերը:
Քննարկվեցին շինարարական աշխատանքների ընթացքում շրջակա միջավայրին և մարդու առողջությանն ու անվտանգությանը սպառնացող հնարավոր բացասական ազդեցությունների մեղմացման միջոցառումները, ինչպես նաև առաջարկություններ՝ մեղմացման միջոցառումների իրականացման և հաշվետվողականության գործընթացների բարելավման ուղղությամբ