Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է հանրային քննարկման
08.08.2025

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է հանրային քննարկման

Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը, ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնելու է «Զբոսաշրջության և Մարզային Ենթակառուցվածքներ» ծրագիրը։ Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստերներ ընտրվել են Դվինը, Գորիսը, Արենին, Եղեգիսը, Ջերմուկը, Գյումրին և Դիլիջանը։

Ծրագրի նախապատրաստման փուլում մշակվել են  շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթեր՝ Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Շրջանակ, Բնապահպանական և Սոցիալական Հանձնառությունների Պլան, Տարաբնակեցման Շրջանակ, Շահակիրների Ներգրավման Պլան և Աշխատանքային Կառավարման Ընթացակարգ։

Փաստաթղթերը ներկայացվելու են թիրախային մարզերում և համայնքներում շահակիր կողմերի մասնակցությամբ կազմակերպված հանրային քննարկումների ընթացքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զբոսաշրջության գրասենյակների ներկայացուցիչների, տեղական բնակիչների և այլ հետաքրքրված կառույցների մասնակցությունը միջացառումներին կարևորվում է իրականացնող կազմակերպության և Համաշխարհային բանկի կողմից:

Հանրային քննարկումների իրականացման վայրերը նշված են ստորև՝

  • Դիլիջանի համայնքապետարան՝ օգոստոսի 22-ին, ժամը 11:30,
  • Արարատի մարզպետարան՝ օգոստոսի 26, ժամը 10:00,
  • Վայոց ձորի մարզպետարան՝ օգոստոսի 27, ժամը 14:00,
  • Գորիսի համայնքապետարան՝ օգոստոսի 28, ժամը 11:00,
  • Շիրակի մարզպետարան՝ սեպտեմբերի 8, ժամը 11:00