Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի և Լոռի Բերդի համայնքային շենքի շինաշխատանքներն ավարտական փուլում են
09.04.2024

Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի և Լոռի Բերդի համայնքային շենքի շինաշխատանքներն ավարտական փուլում են

Ավարտական փուլում է 432 աշակերտի համար նախատեսված հիմնովին նոր կառուցվող Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի շինարարությունը։
Դեռևս 1990-ականներին կառուցված նախկին 177 աշակերտի համար նախատեսված դպրոցի շենքն այլևս անհնար էր շահագործել։
Նորակառույց շենքը կունենա հարմարավետ դասասենյակներ` հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, լաբորատոր դասասենյակներ, արևային կայան՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։
Լոռի Բերդ համայնքային կենտրոնի վերակառուցման աշխատանքները ևս ավարտական փուլ են մտել։ Նախկին մեկ հարկանի շենքը համարվում էր վթարային։ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի  համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում համայնքային շենքն ամբողջությամբ վերակառուցվել է։
Ամրացվել են բոլոր հիմքերը, որի արդյունքում հնարավոր է եղել ավելացնել ևս մեկ հարկ։ Նախկինում գործող 148 քմ շինության փոխարեն համայնքը կունենա ավելի քան 290 քմ շինություն։