Վեդիի ջրամբարի պատվարի շինաշխատանքները մոտենում են ավարտին
04.04.2024

Վեդիի ջրամբարի պատվարի շինաշխատանքները մոտենում են ավարտին

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանն ու փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը հերթական այցն են կատարել Վեդիի ջրամբարի շինհրապարակ։  Այժմ ընթացքի մեջ է Հայաստանում ամենաբարձր պատվարի շինաշխատանքների վերջին փուլը։ Ջրամբարի շահագործմամբ հնարավոր կլինի կառավարել տարիներ շարունակ ձնհալի այս ժամանակահատվածում անտեղի հոսող Խոսրով և Վեդի գետերի ջրերը։ Ավարտական փուլում են թունելի, մեծ պատվարի աշխատանքները, չնչին աշխատանքի անհարաժեշտություն կա փոքր պատվարի վրա։ Տարվա այս շրջանում կուտակված ջրով հնարավոր կլինի ոռոգել անջրդի համարվող ավելի քան երեք հազար հեկտար տարածք, հնարավոր կլինի կիրառել կաթիլային ոռոգման տարբերակը։ Այժմ 550 հեկտարի վրա ընթանում է փորձնական աշխատանք։ Շահագործումից հետո ջրամբարը կկառավարվի արդիական «Սկադա» համակարգի միջոցով, որը թույլ կտա 24-ժամյա ռեժիմով կառավարել ու հետևել ջրամբարի աշխատանքին։