24.06.2026
Աշխատանքային շրջայց Արագածոտնի մարզում կառուցվող ու վերանորոգվող դպրոցների շինհրապարակներ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբը եղել է նաև ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի վերանորոգվող Աշտարակի թիվ 4 և Օշականի դպրոցների շինհրապարակներում։
ՀՏԶՀ-ի տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարների հետ հանդիպման ժամանակ քննարկել է աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները։ Քննարկումների արդյունքում շինարարներին հուզող հարցերի լուծումներ տրվել են տեղում։