25.06.2026
Արագածոտնի մարզի բնակավայրերը կունենան նոր դպրոցներ ու ամբուլատորիաներ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակվում է հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային այցը Արագածոտնի մարզում ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրով ՀՏԶՀ պատվիրատվությամբ կառուցվող ու վերանորոգվող դպրոցների ու ամբուլատորիաների շինհրապարակներ։ Մարզի Զարինջա և Շենավան բնակավայրերում հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվում է նոր կրթահամալիր։ Ամբողջովին նորակառույց է նաև Ապարանի թիվ 1 դպրոցը։ Մաստարան կունենա գյուղական ամբուլատորիա, իսկ Ուշի բնակավայրը` ամբողջովին վերանորոգված դպրոց։