Գյուղական բնակավայրերում կառուցվում են ջրամատակարարման ու ջրահեռացման նոր համակարգեր
16.10.2026

Գյուղական բնակավայրերում կառուցվում են ջրամատակարարման ու ջրահեռացման նոր համակարգեր

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և Վերակառուցման վարկերի բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Համայնքային ենթակառուցվածքների բարելավման» ծրագրով հատկացված 70․44 մլն եվրոյի շրջանակում, որից 12 միլիոն եվրոն ԵՄ դրամաշնորհն է, ՀՀ երեք մարզի (Լոռի, Կոտայք, Սյունիք) 4 համայնքում ընթացքի մեջ են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքները:
Ծրագրի իրականացման համար կնքվել է երեք շինարարական պայմանագիր։
Մասնավորապես, Լուռու մարզի Ագարակ և Ուռուտ համայնքներում իրականացվում է 1․6 միլիարդ դրամի ջրահեռացման և ջրամատակարարման ծրագիր։
Որակյալ և հուսալի ջրամատակարարման և ջրահեռացման ապահովման համար երկու համայնքում կառուցվում է 3․96 կմ ջրատար համակարգ, 22․4 կմ բաշխիչ ցանց, 5․92 կմ տնային մուտքերի կառուցում, կտեղադրվի 592 անհատական ջրաչափական հանգույց։ Կառուցվում է 29․7 կմ կոյուղագիծ, երեք հատ օրվա կարգավորիչ ջրամբար։ Բնակավայրերը կունենան կեղտաջրի մաքրման երկու կայան։
Ուռուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը լիարժեք ավարտին հասցնելու և որակյալ, հուսալի ջրամատակարարման ապահովման համար ծրագրում ներառվել են լրացուցիչ աշխատանքներ՝ բնակավայրը սնուցող ջրատարի 4,35 կմ երկարությամբ հատվածի փոխարինում՝ շուրջ 102,0 մլն դրամ արժեքով, ինչպես նաև 38 մլն դրամ ջրամատակարարման խողովակաշարը գետի հեղեղումներից պաշտպանելու համար ափամերձ հատվածներում հենապատի կառուցում գաբիոնային շարվածքով՝ 38,0 մլն դրամ արժեքով։