Այգեստան բնակավայրում նոր դպրոց է կառուցվել
26.10.2026

Այգեստան բնակավայրում նոր դպրոց է կառուցվել

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվել է Արարատի մարզի Այգեստան բնակավայրի դպրոցը։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2,4 միլիարդ դրամ։  Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։