Աշխատանքային շրջայց Արագածոտնի մարզում կառուցվող ու վերանորոգվող դպրոցների շինհրապարակներ
24.06.2026

Աշխատանքային շրջայց Արագածոտնի մարզում կառուցվող ու վերանորոգվող դպրոցների շինհրապարակներ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբը եղել է նաև ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի վերանորոգվող Աշտարակի թիվ 4 և Օշականի դպրոցների շինհրապարակներում։
ՀՏԶՀ-ի տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարների հետ հանդիպման ժամանակ քննարկել է աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները։ Քննարկումների արդյունքում շինարարներին հուզող հարցերի լուծումներ տրվել են տեղում։