Եվս մեկ վերանորոգված դպրոց բացվեց Արմավիրում
09.03.2026

Եվս մեկ վերանորոգված դպրոց բացվեց Արմավիրում

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ «300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում» ևս մեկ վերանորոգված դպրոց՝  Արմավիրի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը հանձնվեց շահագործման։ Բացման արարողությանը ներկա էին ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, դպրոցի ուսուցիչները, աշակերտները, հյուրեր։ Ծրագրի շրջանակում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել են սանհանգույցները և միջանցքները, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, դպրոցի բակը ասֆալտապատվել է, տարածքը` ցանկապատվել։ Հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին 2025 թվականին։ Ընդհանուր արժեքը կազմել է 272 մլն դրամ։