25.06.2026
Թալինում կառուցվում է նոր դպրոց
ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ Արագածոտնի մարզի Թալին համայնքի երկու կրթօջախ շուտով կհանձնվի շահագործման։ Հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ ճարտարագետների աշխատանքային խումբն այցելել է 432 աշակերտի համար նախատեսված Թալինի թիվ 2 նորակառույց դպրոցի շինհրապարակ։ Այստեղ իրականացվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ։
Մասնագետների խումբը եղել է նաև պետբյուջեի միջոցներով վերանորոգվող Թալինի թիվ 1 դպրոցի շինհրապարակում։