17.03.2026
ՀՏԶՀ աշխատանքայի խմբերն այցելել են Արամավիրի մարզի դպրոցների շինհրապարակներ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հինադրամի ճարտարագետների աշխատանքային խումբը շարունակում է այցերը ՀՀ կառավարություն֊ն <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրում ընդգրկված նորակառույց դպրոցների, ինչպես նաև հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվող բուժամբուլատորիաների շինհրապարակներ։ Այս անգամ ՀՏԶՀ պստվիրակությունը եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում։
Առաջին կանգառը Վաղարշապատ համայնքի թիվ 10 դպրոցն էր։ Այն կառուցվում է պետբյուջեի միջոցներով և նախատեսված է 432 աշակերտի համար։ Այս ծրագրով կառավարությունը հատկացրել է մոտ 2 միլիարդ 600 միլիոն դրամ։
Հաջորդ կանգառը Գայ համայնքի նորակառույց բուժամբուլատորիայի շինհրապարակում էր։ Այս պահին ՀՏԶՀ պատվիրատվությամբ Արմավիրի մարզում կառուցվում է յոթ բուժամբուլատորիա, որոնց կառուցման շինաշխատանքներն ակտիվ փուլում են։ Չորս ամբուլատորիայում բետոնացման աշխատանքներն արդեն ավարտված են, ընթանում են ներսի հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքներ։ Երեք բուժամբուլատորիայում ընթանում են բետոնացման աշխատանքներ։ Պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ։
Հաջորդ կանգառը Ջրառատի միջնակարգ դպրոցի շինհրապարակում էր։ Այստեղ պետբյուջեի միջոցներով կառուցվում է դպրոց 432 աշակերտի համար։ Կառավարությունը հատկացրել է մոտ 2 միլիարդ 600 միլիոն դրամ։
Այնուհետև աշխատանքային խումբն այցելել է մարզի Արաքս համայնքի Ջրարբի բնակավայրում կառուցվող 288 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինհրապարակ։ Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։
Երասխահունի կրթահամալիրի շինաշխատանքները գրեթե ավարտական փուլում են։ Կրթահամալիրը նախատեսված է 200 աշակերտի և նախակրթարանի 80 սանի համար։ Այստեղ կատարվում են ներքին հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքներ։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 720 միլիոն դրամ։
Դպրոցի 200 աշակերտի և նախակրթարանի 80 սանի համար Հայկավանի կրթահամալիրը ևս կառուցվում է պետբյուջեի միջոցներով։ Պետական ներդրումը կազմում է 1 միլիարդ 840 միլիոն դրամ։
ՀՏԶՀ աշխատանքային խումբն այցելել է նաև Մյասնիկյանի նորակառույց մարզադպրոցի շինհրապարակ, որտեղ բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են։ Մարզադպրոցը նախատեսված է մենամարտային սպորտաձևերի համար։ Պետական ներդրումը կազմում է 407 միլիոն դրամ։
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ կառուցվող Մրգաշատի նորակառույց միջնակարգ դպրոցի շինաշխատանքները մոտ են ավարտին։ Այն նախատեսված է 432 աշակերտի համար։ Դպրոցաշինության այս ծրագրով պետբյուջեի հատկացումը կազմում է 2 միլիարդ 500 միլիոն դրամ։
Խանջյան համայնքում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ միանգամից երկու կառույցում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Կառուցվում է նոր ամբուլատորիա, վերանորոգվում է Խանջյան բնակավայրի դպրոցը Խանջյանի բուժամբուլատորիա այցելած ՀՏԶՀ աշխատանքային խմբին միացել է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ընդհանուր առմամբ, ՀՏԶՀ պատվիրատվությամբ երկրում կառուցվում է 31 բուժհաստատություն, որից 29-ը բուժամբուլատորիա է։