ՀՏԶՀ աշխատանքային խմբի այցը Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում կառուցվող և վերանորոգվող  դպրոցների  շինհրապարակներ
13.05.2026

ՀՏԶՀ աշխատանքային խմբի այցը Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում կառուցվող և վերանորոգվող դպրոցների շինհրապարակներ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբը հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակել է աշխատանքային այցը Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, որտեղ շինարարական ակտիվ փուլում են ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրում ընդգրկված երկու մարզի քսանինը կառուցվող և վերանորոգվող դպրոցների  շինաշխատանքները։
 Առաջին կանգառը Գորիսի թիվ 6 դպրոցի շինհրապարակում էր, այստեղ կառուցվում է դպրոց 648 աշակերտի համար։ Պետության ներդրումը կազմում է ավելի քան մեկուկես միլիարդ դրամ։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 461 միլիոն դրամ։
 Հաջորդ կանգառը Քարահունջի վերանորոգվող դպրոցում էր։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 311 միլիոն դրամ։ Բարեկարգ պայմաններում այստեղ սովորում է ավելի քան 180 աշակերտ։
Աշխատանքային խումբն այցելել է նաև Գորիսի թիվ 3 վերանորոգվող դպրոց։ Այն նախատեսված է 694 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 436 միլիոն 539 հազար դրամ։
Այցի հերթական կանգառը Անգեղակոթի ամբուլատորիայի շինհրապարակում էր։ Այստեղ ընթանում են ծածկի բետոնացման աշխատանքներ։ Պետական ներդրումը կազմում է 245 միլիոն դրամ։
Այնուհետև ճարտարագետների խումբն այցելեց Շաղաթի վերանորոգվող միջնակարգ դպրոց։ Այստեղ սովորում է 112 աշակերտ։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 357 միլիոն 600 հազար դրամ։
Հիմնադրամի պատվիրատվությամբ ևս մեկ դպրոց է վերանորոգվում Վայոց ձորի մարզի Զառիթափ բնակավայրում։ Պետական ներդրումը կազմում է 368 միլիոն 640 հազար դրամ։ Եվս մեկն էլ վերանորոգվում է Խնձորուտ բնակավայրում։
Մարտիրոս համայնքում էլ կառուցվում է կրթահամալիր 144 աշակերտի և նախակրթարանի 80 սանի համար։ Պետբյուջեից ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 910 միլիոն դրամ։
Ավելի քան 1 միլիարդ 895 միլիոն դրամ պետական ներդրումով ևս մեկ կրթահամալիր կառուցվում է Արփի բնակավայրում։
2 միլիարդ 245 միլիոն պետական ներդրման արդյունքում Արենին կունենա 432 աշակերտի համար նախատեսված նոր դպրոց։
Մարզի գետափ բնակավայրի կրթահամալիրը կառուցվում է 288 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 621 միլիոն դրամ։
Քարագլուխ բնակավայրում ևս նոր կրթահամալիր է կառուցվում` 200 աշակերտի և նախակրթարանի 80 սանի համար։ Պետբյուջեից հատկացվել է ավելի քան 1 միլիարդ 571 միլիոն դրամ։
Վերանորոգվում են նաև մարզի Ռինդ բնակավայրի դպրոցը` 449 միլիոն 880 հազար, Գլաձորի միջնակարգ դպրոցը` 501 միլիոն 306 հազար, Վայքի ավագ դպրոցը` ավելի քան 382 միլիոն պետական ներդրումներով։
 Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ շինաշխատանքները պետք է կատարվեն պահանջվող ժամկետում և առանց որակական շեղումների, իսկ խախտումներից խուսափելու համար շինհրապարակներում անհրաժեշտության դեպքում պետք է ավելացնել աշխատուժը։