18.09.2026
Ձագիկավան բնակավայրի վերանորոգված դպրոցը թռչնի թռիչքի բարձրությունից
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում վերանորոգվել է Սյունիքի մարզի Ձագիկավան բնակավայրի դպրոցը։ Պետական ներդրումը կազմում է 141 միլիոն 299 հազար դրամ։