20.04.2026
300-ից մեկը՝ եվս մեկ վերանորոգված դպրոցում լիարժեք դասաժամեր են կազմակերպվում
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300-ից մեկը» ծրագրի շրջանակում վերանորոգվել է Արարատի մարզի Բաղրամյան բնակավայրի միջնակարգ դպրոցը։ Վերանորոգումն իրականացրել է «ԼԻԼԱՆԱՐՄ» ընկերությունը։