300-ից մեկը
15.04.2026

300-ից մեկը

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Հ. Կոջոյանի անվան նորակառույց կրթահամալիրում  շինարարության վերջին` ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ են կատարվում։ Կատարվող աշխատանքների վերջին փուլին այսօր հետևել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։ Այցի ընթացքում շինարարի հետ քննարկվել են կատարված աշխատանքների վերջին շտկումները։ Կրթահամալիրը նախատեսված է 600 աշակերտի համար, ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 200 միլիոն դրամ։  Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը, վերակառուցվել է երեք մասնաշենք, կառուցվել է ևս մեկ նոր մասնաշենք։