Արագածոտնի Ավան բնակավայրում դասաժամերը կկազմակերպվեն վերանորոգված պայմաններում
25.06.2026

Արագածոտնի Ավան բնակավայրում դասաժամերը կկազմակերպվեն վերանորոգված պայմաններում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակվում են հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խմբի այցերը Արագածոտնի մարզում ՀՀ կառավարության-ն «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվող և վերանորոգվող դպրոցների շինհրապարակներ։ Աշխատանքային խումբը հերթական այցով Արագածոտնի մարզի Ավան բնակավայրի դպրոցում էր, որտեղ վերանորոգման աշխատանքներն ակտիվ փուլում են։