19.06.2026
Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը թռչնի թռիչքի բարձրությունից
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ վերակառուցվել է Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրը։ Կրթահամալիրը նախատեսված է 600 աշակերտի համար։ Ներդրումը կազմել է ավելի քան 2 միլիարդ 269 միլիոն դրամ։ Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը, վերակառուցվել է երեք, կառուցվել` ևս մեկ նոր մասնաշենք։