Գնումներ

Անվանում Հայտարարություն Սկիզբ Ավարտ Մրցութային փաթեթ

Անվանում Հայտարարության տեքստը Սկիզբ Ավարտ Մրցույթային փաթեթը «Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված բնակչությանը հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով» LGDR/LS/PG-2023/007 Առաջարկների ներկայացման հրավեր (RFQ)

մարզի Արտաշատ, Մասիս, Արարատ, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքների համար 16 հատ աղբատար մեքենաների գնում /բաղկացած 6 լոտից/ Գնման հատուկ ծանուցում Ապրանքներ (Մեկ-ծրարով մրցութային գործընթաց) Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն Ծրագրի անվանումը՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում Պայմանագրի անվանումը՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Արարատ, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքների համար 16 հատ աղբատար մեքենաների գնում /բաղկացած 6 լոտից/ Լոտ 1՝ 3 հատ Աղբատար մեքենա հետևի բարձմամբ 18-19 խ/մ տարողունակությամբ Լոտ 2՝ 5 հատ Աղբատար մեքենա հետևի բարձմամբ 15-16 խ/մ տարողունակությամբ Լոտ 3՝ 2 հատ Աղբատար մեքենա հետևի բարձմամբ 9-11 խ/մ տարողունակությամբ Լոտ 4՝ 2 հատ Աղբատար մեքենա հետևի բարձմամբ 6-8 խ/մ տարողունակությամբ Լոտ 5՝ 1 հատ Աղբատար մեքենա կողային բարձմամբ 15-16 խ/մ տարողունակությամբ Լոտ 6՝ 3 հատ Աղբատար մեքենա կողային բարձմամբ 9-10 խ/մ տարողունակությամբ Վարկ No. P148836 ՀՆՀ No.՝ SILD-AFG-25 Ամսաթիվ՝ 09.01.2024թ. 1. Հայաստանի Հանրապետությունը ստացել է ֆինանսավորում Համաշխարհային Բանկից Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի իրականացման համար և նախատեսում է գումարի մի մասով իրականացնել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Արարատ, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքների համար 16 հատ աղբատար մեքենաների գնում /բաղկացած 6 լոտից/ պայմանագիրը: Այս պայմանագիրը համատեղ ֆինանսավորվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Մրցույթի գործընթացը կկարգավորվի Համաշխարհային բանկի գնումների կանոնակարգով: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը սույնով հրավիրում է իրավասու հայտատուներին ներկայացնել կնքված հայտեր հետևյալ ապրանքների համար՝ Լոտ 1՝ 3 հատ Աղբատար մեքենա հետևի բարձմամբ 18-19 խ/մ տարողունակությամբ Լոտ 2՝ 5 հատ Աղբատար մեքենա հետևի բարձմամբ 15-16 խ/մ տարողունակությամբ Լոտ 3՝ 2 հատ Աղբատար մեքենա հետևի բարձմամբ 9-11 խ/մ տարողունակությամբ Լոտ 4՝ 2 հատ Աղբատար մեքենա հետևի բարձմամբ 6-8 խ/մ տարողունակությամբ Լոտ 5՝ 1 հատ Աղբատար մեքենա կողային բարձմամբ 15-16 խ/մ տարողունակությամբ Լոտ 6՝ 3 հատ Աղբատար մեքենա կողային բարձմամբ 9-10 խ/մ տարողունակությամբ Առաքման ժամանակահատվածը կազմում է 120 օր։ 2. Մրցույթը կիրականացվի միջազգային մրցակցային գնումների միջոցով՝ օգտագործելով Հայտերի ներկայացնելու հրավեր (ՀՆՀ), ինչպես նշված է Համաշխարհային բանկի «Ներդրումային ծրագրերի ֆինանսավորմամբ (ՆԾՖ) վարկառուների համար գնումների կանոնակարգում» «Ապրանքներ, Աշխատանքներ, Ոչ խորհրդատվական և Խորհրդատվական ծառայություններ (Չորրորդ հրատարակություն, 2020 թվականի նոյեմբեր, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ և Միջազգային զարգացման ասոցիացիա) («Գնումների կանոնակարգ») և բաց է բոլոր իրավասու հայտատուների համար, ինչպես սահմանված է Գնումների կանոնակարգով: 3. Հետաքրքրված իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գնումների բաժնի պետից Գուրգեն Մացոյանից հետևյալ էլ.փոստով՝ procurement@atdf.am և ստանալ պարզաբանումներ մրցութային փաստաթղթի վերաբերյալ աշխատանքային ժամերին 9:00-ից մինչև 18:00 ստորև նշված հասցեում: 4. Մրցութային փաստաթուղթը հայերեն լեզվով տեղադրված է www.armeps.am, www.gnumner.am և www.atdf.am կայքէջերում: Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ամենաուշը 2024թ-ի փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Armeps Համակարգի կողմից։ 5. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն «Հայտի ապահովման հայտարարագրով»: Հայտի ապահովման հայտարարագիր պահանջվում է յուրաքանչյուր լոտի համար: 6. Հայտատուները կարող են հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի Լոտերի (պայմանագրերի) համար, ինչպես հետագայում սահմանված է Հայտերի (պայմանագրերի) ներկայացնելու հրավերում: Հայտատուներին, ովքեր ցանկանում են զեղչեր առաջարկել մեկից ավելի Լոտ (պայմանագիր) կնքելու համար, կթույլատրվի դա անել, պայմանով, որ այդ զեղչերը ներառված են հայտի նամակում: 7. Վերևում հիշատակված հասցեն է. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ ՀՀ, ք. Երևան, 0037, Կ.Ուլնեցու 31, 406 սենյակ, 4-րդ հարկ Հեռ.՝ +37460 501 560 (+505) Էլ.-փոստ՝ procurement@atdf.am

Դիտել ավելին

10.01.2024 10.01.2024 Մրցութային փաթեթ

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կարիքների համար կահույքի ձեռքբերում

Առաջարկների ներկայացման հրավեր (ITQ) - Ապրանքների Գնում
ՏԵՂԱԿԱՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՄԲ

Ծրագրի անվանումը՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ծրագիր» (ՏՏԵԶԾ)
Ֆինանսավորման աղբյուրը՝ LEIDP-FG-SH-01
Գնորդը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն
Պայմանագրի անվանոում՝ «ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կարիքների համար կահույքի ձեռքբերում»
Պայմանագրի համարը ՝ LEIDP-FG-SH-01
Ամսաթիվը՝ 21 օգոստոսի 2023թ.

Հարգելի Մատակարար,

1. Դուք հրավիրվում եք ներկայացնելու գնային առաջարկ հետևյալ ապրանքի մատակարարման համար` «ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կարիքների համար կահույքի ձեռքբերում» ։

Կից Հավելված 1-ում տրվում են պահանջվող ապրանքների տեխնիկական մասնագրերը:

2. Անհրաժեշտ է ներկայացնել գնային առաջարկ սույն հրավերում նշված բոլոր ապրանքների համար: Գնային առաջարկը կգնահատվի ամբողջությամբ և պայմանագիրը կշնորհվի այն կազմակերպությանը, որը կառաջարկի ամենացածր ընդհանուր գինը` առաջարկում նշված բոլոր ապրանքների համար:

3. Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց առաջարկներն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023թ-ի սեպտեմբերի 4-ը, ժամը 12:30-ը: Հայտը ներկայացնելիս առաջնորդվել www.armeps.am կայքի (կայքի վերևի ձախ անկյունում) տեղադրված ժամացույցով և ուշադրություն դարձնել www.armeps.am կայքում սահմանված` «Ժամանակի սահմանափակում հայտերի ստացման կամ մասնակցության հայտերի համար» մասով սահմանված վերջնաժամկետին:
Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը համակարգի կողմից չեն ընդունվում:

4. Ձեր հայտը պետք է ներկայացվի հայերեն լեզվով: Գնային առաջարկի հետ միասին պետք է ներկայացվեն նշված յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեխնիկական փաստաթղթեր, կատալոգներ և այլ տեղեկատվություն ապրանքի մասին:

5. Ձեր առաջարկը/ները/ պետք է ներկայացվեն հետևյալ հրահանգներից յուրաքանչյուրին և կցվող պայմանագրին համաձայն: Կցված «Ապրանքների մատակարարման պայմանները» հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մաս:
(i) Գներ: Գները պետք է առաջարկվեն ՀՀ դրամով ընդհանուր գնի համար համապատասխան տեղադրման վայրում (ըստ տեխնիկական առաջադրանքում նշված ապրանքների մատակարարման վայրի ցանկի), ներառյալ տեղափոխումը, ապահովագրությունը, բեռնափոխադրումն և բեռնաթափումը:

(ii) Առաջարկների գնահատում: Տեխնիկական մասնագրերին համապատասխանող առաջարկները կենթարկվեն նշանակման վայրում ընդհանուր գնի համեմատության` համաձայն 2-րդ կետի:
Առաջարկների գնահատման ժամանակ Գնորդը յուրաքանչյուր առաջարկի համար կսահմանի ճշտված գին` կատարելով թվաբանական կամ այլ սխալների ուղղում հետևյալ կերպ`
(ա) եթե անհամաձայնություն կա թվերով և բառերով արտահայտված արժեքների միջև, ապա որոշիչ կլինեն բառերով արտահայտված արժեքները;
(բ) եթե անհամաձայնություն կա տվյալ ապրանքի միավոր սակագնի և նրա ընդհանուր արժեքի միջև, որն առաջանում է բազմապատկելով միավոր գինը քանակության հետ, որոշիչ կլինի առաջարկված միավոր սակագինը,
(գ) եթե մատակարարը հրաժարվում է ընդունել ուղղումը, իր առաջարկը կմերժվի:

Որակավորմանն ուղղված պահանջներ
Ամենացածր գնահատված հայտը որոշելուց հետո Գնորդը պետք է իրականացնի Հայտատուի հետորակավորման գնահատումը կիրառելով ստորև սահմանված պահանջները: Ստորև չնշված պահանջները չպետք է կիրառվեն Մատակարարի որակավորման գնահատման ժամանակ:
Հայտատուներին ներկայացվում են հետևյալ որակավորմանն ուղղված պահանջներ.
(ա) Ֆինանսական հնարավորություններ.
 Մատակարարը իր հայտում պետք է ներկայացնի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկանք, որը պետք է լինի թողարկված ոչ ուշ քան 15 օր` մինչ հայտերի ներկայացման վերջնաժամկետը,
 Մատակարարը պետք է տրամադրի համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է ֆինանսական կայուն կարգավիճակի մասին,
 Վաճառքի շրջանառությունը վերջին երեք տարիների ընթացքում (2020-2022թթ.) պետք է լինի ավել առաջարկած գնից:
(բ) Փորձ և տեխնիկական կարողություն.
 Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային վկայություն առ այն, որ ունի նմանատիպ ապրանքների /կահույքի մատակարարման/ հաջողությամբ ավարտված նվազագույնը երկու (2) պայմանագիր վերջին երեք տարիների ընթացքում(2020-2022թթ.):
 Համատեղ գործունեության (ՀԳ) հանդես գալու դեպքում, ՀԳ-ի բոլոր անդամները միասին պետք է ապահովեն Ֆինանսական հնարավորությունների ու Փորձի և տեխնիկական կարողության ամբողջական պահանջները:

(iii) Գնման պատվերի/պայմանագրի շնորհում. Գնման պատվերը կշնորհվի այն հայտատուին, որի ճշգրտված գինը կլինի նվազագույնը, և որը կհամապատասխանի Գնորդի կողմից սահմանված Որակավորման ուղղված պահանջներին: Հաղթող մասնակիցը կստորագրի կցված պայմանագիրը և «Ապրանքների մատակարարման պայմաններ» փաստաթուղթը:

(iv) Առաջարկի վավերականությունը. Ձեր առաջարկը/-ները/ վավեր է քառասուն հինգ /45/ օրվա ընթացքում սկսած առաջարկի/-ների/ ներկայացման վերջնաժամկետից, ինչպես նշված է Առաջարկների ներկայացման հրավերի կետ 3-ում:
6. Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ`
ՀՀ, Երևան, Կ. Ուլնեցու 31, 0037, ՀՏԶՀ գրասենյակ, Գնումների բաժին, 407 սենյակ
Հեռախոս: (374 60) 50 15 60
Էլ-հասցե: procurement@atdf.am
7. Ստուգումներ և աուդիտ
7.1 Մատակարարը պետք է կատարի Գնորդի բոլոր ցուցումները, որոնք համապատասխանում են տվյալ տեղանքի համար կիրառելի օրենքներին:
7.2 Բանկը իրավունք ունի պահանջել Մատակարարից, նրա ենթակապալառուներից և խորհրդատուներից թույլ տալ Բանկին ստուգել իրենց հաշիվներն ու հաշվապահությունը, ինչպես նաև այլ փաստաթղթեր կապված մրցութային գործընթացի և պայմանագրի իրականացման հետ և աուդիտ անցկացնել Բանկի կողմից նշանակված աուդիտորական կազմակերպության կողմից: Մատակարարները, իր ենթակապալառուները և խորհրդատուները պետք է ուշադրություն դարձնեն Պայմանագրի կետ 5-ին, համաձայն որի մտադրված գործողությունները` Բանկի կողմից ստուգումներ կամ աուդիտ իրականացնելու իրավունքից օգտվելուց խոչընդոտելը, կհանգեցնի պայմանագրի դադարեցման (ինչպես նաև Գնումների ընթացակարգի համաձայն` կհամարվի ոչ ընդունելի):

Դիտել ավելին

21.08.2023 10.01.2024 Մրցութային փաթեթ