Գնումներ

Անվանում Հայտարարություն Սկիզբ Ավարտ Մրցութային փաթեթ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի Փոքր Թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում

Հայտերի ներկայացման հրավեր


Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիրը՝ Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր /ՏՏԵԶ/
Վարկ No՝ P150327
Պայմանագրի անվանումը՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի Փոքր Թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում
Պայմանագիր No՝ TUR- 16
04 դեկտեմբեր 2023թ.

1. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի համար և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել TUR-16 «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի Փոքր Թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում» պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար:
2. Սույնով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է ներկայացնել կնքված մրցութային հայտեր իրավասու մասնակիցներից` TUR-16 «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի Փոքր Թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում» շինարարական աշխատանքների համար:
Աշխատանքները ներառում են՝
 Մեժլումյան և Վազանց փողոցների և դրանց ճյուղավորումների ասֆալտբետոնե և քարով սալարկված հատվածների վերակառուցում։
 Մեժլումյան փողոցում գտնվող հակահրդեհային հիդրանտի տեղափոխում դիտահորի մեջ։
 Մեժլումյան և Վազանց փողոցների կոյուղու ցանցի հատվածային վերակառուցում։
 Մեժլումյան և Վազանց փողոցների նոր հենապատերի կառուցում և գոյություն ունեցող հենապատերի ուժեղացում։
 Մեժլումյան և Վազանց փողոցների արտաքին լուսավորության համակարգի հիմնում։
 Մեժլումյան փողոցին կից համայնքապատկան տարածքում երկարաժամկետ, իսկ Չինարի ծառի հարակից տարածքում ժամանակավոր ավտոկայանետեղիների հիմնում։
 Մեժլումյան փողոցի Չինարի ծառի հարակից հրապարակի (աղբյուրի) մոտ ժամանակավոր հանգստի զոնայի կառուցում։
 Մեժլումյան փողոցի Չինարի ծառի հարակից տարածքում գտնվող համայնքային երկհարկանի շինության վերակառուցում տեղեկատվական կենտրոնի։
Փոքր թաղի տարածքի կահավորում զբոսաշրջային և ճանապարհային ցուցանակներով, նստարաններով և աղբամաններով։
Բոլոր աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետ՝ 270 օր սկսած Աշխատանքների մեկնարկից:
Որակավորման չափանիշներն են (որոնք չեն սահմանափակվում*)
ա/ վերջին երեք տարիներից որևէ մեկ տարում հաջողությամբ կատարված 547,000,000 ՀՀ դրամի շին. Աշխատանքների ծավալ,
բ/ վերջին հինգը տարվա ընթացքում որպես գլխավոր կապալառու, ՀԳ անդամ կամ ենթակապալառու կատարած առնվազն երկու պայմանագրեր` ճանապարների կառուցման և/կամ վերակառուցման աշխատանքները,
Ներկայացվող աշխատանքի արժեքը չպետք է պակաս լինի 283,000,000 ՀՀ դրամից, կամ մեկ պայմանագիր առնվազն 566,000,000 ՀՀ դրամ,
գ/ շինարարական փորձը հետևյալ հաջող ավարտված հիմնական աշխատանքներում պետք է լինի՝ հասարակական շենքերի կառուցման և/կամ վերակառուցման աշխատանքներ,
դ/ նվազագույնը 90,000,000 ՀՀ դրամի իրացվելի միջոցներ և/կամ վարկային գիծ,
ե/ որպես պայմանագրի շնորհման նախապայման, հայտատուն պետք է ներկայացնի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացում» լիցենզիա «Տրանսպորտային», «Բնակելի, հասարակական և արտադրական», «Հիդրոտեխնիկական», «Էներգետիկ» ներդիրներով։
*Որակավորման պահանջների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ներկայացված են մրցութային փաստաթղթում (Բաժին III. Գնահատման և Որակավորման չափանիշներ):
3. Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի (NCB) միջոցով, համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնում ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» (հունվար 2011 թ, վերանայված հուլիս 2014 թ.) «Գնումների ուղեցույցներ»: Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք ծանոթանալ գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերին, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumner.am, www.armeps.am կամ www.atdf.am կայքերից: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով ամենաուշը 2024 թվականի հունվարի 11-ին ժամը 12:00-ին: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։
6. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Մրցույթի ապահովման հայտարարագրով:
7. Պատվիրատուի հասցեն ներկայացված է ստորև`
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
պարոն Սարգիս Բաղինյանին, Գործադիր տնօրեն
ՀՀ, ք. Երևան 0037, Կ. Ուլնեցու 31
Հեռ.՝ +374 060 501 560
Էլ. Հասցե` procurement@atdf.am
Վեբկայք` www.atdf.am

Դիտել ավելին

10.01.2024 09.05.2024 Մրցութային փաթեթ